Վերականգնում, դիմակայունություն եւ բարեփոխումներ. Արեւելյան գործընկերության գերակայությունները 2020 թ.-ից հետո՝ հօգոտ բոլորի  

07-07-2021
Վերականգնում, դիմակայունություն եւ բարեփոխումներ. Արեւելյան գործընկերության գերակայությունները 2020 թ.-ից հետո՝ հօգոտ բոլորի   
Վերականգնում, դիմակայունություն եւ բարեփոխումներ. Արեւելյան գործընկերության…

Արեւելյան գործընկերության նպատակն է խորացնել եւ ամրապնդել հարաբերությունները Եվրոպական միության, նրա անդամ պետությունների եւ գործընկեր երկրների միջեւ: Այն հենվում է ներառականության եւ տարբերակման սկզբունքների, այդ թվում՝ անհատական մոտեցման, ինչպես նաեւ խթանների վրա հիմնված ընդլայնված համագործակցության վրա: Հիմնվելով «20 թիրախային արդյունք 2020-ի համար» օրակարգի, 2020թ. մարտի համատեղ ուղերձի ու Խորհրդի 2020թ. մայիսի եզրակացությունների վրա՝ ԵՄ-ն ներկայացրել է 2020 թվականից հետո ժամանակահատվածի համար Արեւելյան գործընկերության գերակայությունները: Քաղաքականության հինգ նպատակներին համահունչ այս գերակայությունները կամրապնդեն գործընկեր երկրների դիմակայունությունը երկու բաղադրիչների (ներդրումներ եւ կառավարում) ուղղությամբ ներդրումների հաշվին: Սույն տեղեկատվական թերթիկում նկարագրված է նաեւ համագործակցության հիմնական նոր տարր հանդիսացող տնտեսական եւ ներդրումային ծրագիրը: Այն դրամաշնորհների, խառը ֆինանսավորման եւ երաշխիքների տեսքով 2.3 միլիարդ եվրո կմոբիլիզացնի Եվրամիության բյուջեից՝ հետհամավարակային վերականգնմանն աջակցելու եւ Արեւելյան գործընկերության տնտեսությունների կայուն փոխակերպման համար՝ դրանք ավելի դիմակայուն եւ ինտեգրված դարձնելու նպատակով: