
«EU NEIGHBOURS east» նախագիծը, ACT ընկերության հետ համատեղ, հասարակական կարծիքի ուսումնասիրություններ է իրականացնում Արևելյան գործընկերության վեց երկրներում (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա)՝ տարեկան կտրվածքով:
2020թ. հարցման արդյունքներիհամաձայն՝
- Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիների 49%-ը դրական պատկերացում ունեն Եվրոպական միության (ԵՄ) վերաբերյալ, ինչը 4%-ով ավելի է 2016թ.-ի ելակետային ցուցանիշից:
- ԱլԳ երկրների քաղաքացիների 70%-ը ԵՄ-ի և իրենց երկրի միջև հարաբերությունները գնահատում են որպես «լավ»:
- ԱլԳ երկրների քաղաքացիների 57%-ը քաջատեղյակ են ԵՄ ֆինանսական աջակցության մասին, իսկ նրանց 53%-ը հավատացած են, որ այդ աջակցությունն արդյունավետ է. այս մասով 2016թ.-ից ի վեր արձանագրվել է 10%-ի աճ:
- ԱլԳ երկրների՝ ԵՄ ֆինանսական աջակցության մասին քաջատեղյակ քաղաքացիների կեսից ավելին (53%) կարողանում են նշել իրենց երկրում ԵՄ կողմից ֆինանսավորվող առնվազն մեկ հատուկ ծրագիր. 2017թ.-ի համեմատ աճը նշանակալի է՝ +18%:
- Եվրոպական միությունն ամենահուսալի միջազգային կառույցն է, և միակն է, որին վստահում են ԱլԳ երկրների քաղաքացիների մեծամասնությունը (60%): Վստահության մակարդակն ավելի բարձր է Վրաստանում (69%), Ուկրաինայում (66%), Մոլդովայում (63%) ու Հայաստանում (60%), և ավելի ցածր է Բելառուսում (45%) ու Ադրբեջանում (41%):
Տարեկան հարցումների նպատակն է ուսումնասիրել և ավելի լավ հասկանալ Եվրոպական Միության և վերջինիս հետ իրենց երկրների համագործակցության վերաբերյալ ԵՄ Արևելյան գործընկեր երկրների քաղաքացիների կարծիքն ու իրազեկվածության աստիճանը:
Հետազոտությունն (դաշտային աշխատանքներն) անց է կացվել 2020թ.-ի փետրվար-մարտամիսներին (մինչև COVID-19 ճգնաժամը) և հիմնված է յուրաքանչյուր երկրի համար 1000 անձիցբաղկացած ներկայացուցչական ընտրանքի շրջանակում իրականացված դեմ առ դեմ հարցազրույցներիվրա
Ըստ առանձին երկրների զեկույցներն ու տեղեկատվական թերթիկները հասանելի են հետևյալ հղումներով.
Եվրամիության և նրա Արևելյան գործընկեր երկրների միջև համագործակցության մասին ավելին իմանալու համար այցելեք հետևյալ հղումներով. Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովայի Հանրապետություն և Ուկրաինա: