
2009 թվականին մեկնարկելով որպես համատեղ քաղաքական նախաձեռնություն՝ Արևելյան գործընկերությունը (ԱլԳ) նպատակ ունի խորացնել և ամրապնդել հարաբերությունները Եվրոպական միության (ԵՄ), նրա անդամ պետությունների ու իր վեց արևելյան հարևանների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի միջև:
2019 թվականին, երբ նշվում էր գործընկերության 10-ամյակը, Եվրոպական հանձնաժողովը լայն և ընդգրկուն խորհրդակցություն անցկացրեց՝ քաղաքականության հետագա նպատակները սահմանելու համար: Ընդհանուր առմամբ, կա համաձայնություն, որ Արևելյան գործընկերությունը հուսալի է և շոշափելի օգուտներ է ապահովում տարածաշրջանի քաղաքացիների առօրյա կյանքում:
2020 թվականից հետո ԵՄ-ն, նրա անդամ պետություններն ու գործընկեր երկրները քաղաքականության հինգ նպատակադրումների միջոցով միասին կաշխատեն ճկունության՝ որպես քաղաքականության գերակա շրջանակի ամրապնդման ուղղությամբ.
- Գործընկերություն, որը ՍՏԵՂԾՈՒՄ Է
- Գործընկերություն, որը ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է
- Գործընկերություն, որ ԿԱՆԱՉԵՑՆՈՒՄ Է
- Գործընկերություն, որ ԿԱՊ Է ԱՊԱՀՈՎՈՒՄ
- Գործընկերություն, որը ՀԶՈՐԱՑՆՈՒՄ Է