20 ԹԻՐԱԽԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆՔ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ Մոնիտորինգ – Իրադրությունը 2020թ. փետրվարին

19-06-2020
20 ԹԻՐԱԽԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆՔ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ Մոնիտորինգ – Իրադրությունը 2020թ. փետրվարին
20 ԹԻՐԱԽԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆՔ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ Մոնիտորինգ – Իրադրությունը 2020թ…

2017թ.-ին կայացած Արևելյան գործընկերության (ԱլԳ) բրյուսելյան ագաթաժողովը հաստատեց «20 թիրախային արդյունք 2020 թվականի համար» փաստաթուղթը՝ որպես ԱլԳ տարածքում բարեփոխումների իրականացման հավակնոտ աշխատանքային ծրագիր, որը շոշափելի օգուտներ պետք է ապահովեր քաղաքացիների համար:

Գործընթացի կառավարման գործում անդամ պետություններին և գործընկեր երկրներին օգնելու համար ԵԱԳԾ-ն և Հանձնաժողովը կանոնավոր կերպով մշտադիտարկում են թիրախային արդյունքների իրականացումը՝ առանձնացնելով ինչպես արձանագրված ձեռքբերումները, այնպես էլ այն ոլորտները, որտեղ կարող է լրացուցիչ ջանքերի անհրաժեշտություն առաջանալ:

Սույն փաստաթղթում ներկայացված են ինչպես «20 թիրախային արդյունք 2020 թվականի համար» քաղաքականության իրականացման թարմացված ակնարկը, այնպես էլ՝ 2020թ. փետրվարի դրությամբ ձեռք բերված կոնկրետ արդյունքները: Այն նոր հանձնառությունների չի պարունակում: Դրանում տեղ գտած եզրահանգումները հիմնված են ԵԱԳԾ-ի և Հանձնաժողովի ներգրավմամբ ներքին մշտադիտարկման գործընթացի վրա, որոնցում հաշվի են առնվել նաև ԱլԳ ինստիտուցիոնալ կառուցվածքի (ներառյալ հարթակներն ու պանելային խմբերը) հանդիպումների արդյունքները: Սույն փաստաթղթում ընտրանքային կերպով ընդգծվել են խորքային ներքին մշտադիտարկման առավել ներկայացուցչական եզրահանգումները: Նախորդ զեկույցում ներկայացված էին մինչև 2019թ. մարտն արձանագրված արդյունքները: