20 թիրախային արդյունք 2020-ի համար. Շոշափելի արդյունքների ապահովում քաղաքացիների համար

07-07-2021
20 թիրախային արդյունք 2020-ի համար.  Շոշափելի արդյունքների ապահովում քաղաքացիների համար
20 թիրախային արդյունք 2020-ի համար. Շոշափելի արդյունքների ապահովում…

2017 թ. նոյեմբերին կայացած Արեւելյան գործընկերության (ԱլԳ) գագաթաժողովում ԵՄ անդամ պետությունները եւ Արեւելյան գործընկերության երկրները՝ Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան, հավանության արժանացրին «20 թիրախային արդյունք 2020-ի համար» հավակնոտ բարեփոխումների օրակարգը: Դրա արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ ԱլԳ-ն քաղաքացիների համար շոշափելի օգուտներ է ապահովել չորս հիմնական ոլորտներում՝ տնտեսություն, կառավարում, կապ եւ հասարակություն: Այդուհանդերձ, դեռևս օրախնդիր են մի շարք մարտահրավերներ, մասնավորապես՝ օրենքի գերակայության, քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների եւ գենդերային հիմնահարցերի ոլորտներում: Սույն տեղեկատվական թերթիկը ներկայացնում է հիմնական ձեռքբերումները եւ առաջիկա մարտահրավերները: